Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը բավականին բարդացնում է խաղը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 15,2017 10:24

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի պաշտոն նախատեսված ժամկետից դուրս թափուր չի մնա, և բոլոր, այսպես ասած, տեղերը կլրացվեն ժամանակին: Ո՞ր տեղը կլրացնի նախկին որևէ պաշտոնյա: Սա, անշուշտ, նոր ինտրիգ է, ինչը վկայում է, որ Սերժ Սարգսյանը բավականին բարդացնում է խաղը, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է այլ, քան ապրիլին նրա բանալ վարչապետությունը:

Այս ամենով հանդերձ՝ հարցազրույցի ևս մեկ ուշագրավ, բայց արդեն ոչ բովանդակային դրվագն այն էր, որ Սարգսյանի հարցազրույցի հեռարձակումից մի քանի ժամ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Հայաստանում ահաբեկությունների, ապակայունացնող գործողությունների, պետական պաշտոնյաների դեմ ոտնձգությունների նախապատրաստման գործընթաց բացահայտելու մասին, որի համար մեղադրվում է ոմն Ռ.Ք՝ ԱՄՆ-ում բնակվող, ԱՄՆ քաղաքացի, որի տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավապահներին նրան ձերբակալելու համար:

Սարգսյանի հարցազրույցն, իհարկե, բովանդակային առումով որևէ կերպ չշոշափեց այս հանգամանքը, սակայն այդ համատեքստում ուշագրավ էր մի բան՝ որ ի տարբերություն Քննչական կոմիտեում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթներին մի քանի ամիս առաջ, այս անգամ Սերժ Սարգսյանն իրավապահների մասին խոսեց ոչ թե դիտողությունների և դժգոհության, այլ բարյացակամության տոնով՝ արձանագրելով, որ նրանք ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելու և խնդիրները լուծելու համար:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031