Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակազմակերպվելու ժամանակն է

Դեկտեմբեր 14,2017 22:05

Սամվել Գևորգյան, բիզնես խորհրդատու․ «Քո բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ

-Պարոն Գևորգյան, գրքի վերաբերյալ ասել եք, որ սա պատասխանն է այն մարդկանց, որոնք ասում են` Հայաստանում հնարավոր չէ բիզնես սկսելը, որոնք քմծիծաղով են վերաբերվում «Հայաստանը բիզնեսի երկիր է» արտահայտությանը: Վատատեսներն ու բողոքողները որևէ հիմք ունե՞ն այդպես ասելու։ Որպես փորձագետ կմեկնաբանե՞ք մարդկանց թերահավատորեն մոտենալու պատճառը:

-Նախ և առաջ բիզնեսով զբաղվելու փորձառություն պակասն է, դրա բացակայության պատճառով էլ մարդիկ ռիսկի չեն գնում և որ ռիսկի չեն գնում, հիմնավորում են, թե հնարավոր չէ։ Մարդկանց մեկ այլ խումբ կա, որ տարբեր պատճառներով իրենց բիզնեսը ձախողել են՝ օրինակ անտանելի վատ կառավարման պատճառով, կամ անձնական կյանքը և բիզնեսը խառնում են իրար, և բերում են հազար ու մի պատճառ, որ մեղավորը բոլորն են, բայց ոչ իրենք։ Մյուս խումբը հիմնվում է լուրերի վրա ու քանի որ վատ լուրն ավելի արագ է տարածվում, քան լավը, դա ստեղծում է կարծրատիպ, որի պատճառով հնարավոր չի անել ոչինչ։ Վերջին խումբն էլ այն մարդիկ են, ովքեր երազում են, պլանավորում են, բայց հենց հերթը հասնում է գործելուն՝ չեն անում այդ քայլը ՝ պատճառաբանելով՝ բիզնեսի համար փող է պետք ։ Բայց կարևորը գաղափարն է և դրա իրականացումը ։

-Իսկ բիզնես սկսողները առաջինը ի՞նչ մեծ խոչընդոտի են հանդիպում:

-Խոչընդոտ է ճիշտ կառավարման խնդիրը։ Ի սկզբանե պետք է պլանավորես բիզնեսը, կազմակերպես, կառավարես ու զարգացնես։ Ես իմ գրքում ասում եմ՝ մի փորձիր մրցակցել ուրիշների հետ, դու ինքդ քեզ հետ մրցակցիր։ Եթե դու անընդհատ զարգանում ես, հաճախորդը համեմատություն չի դնի։ Առաջ, երբ հնարավոր էր միայն վերը նշածի երեք կետերով բիզնեսը պահել, հիմա ավելացել է նաև զարգանալու գործոնը։ Բիզնեսդ, եթե նույն վիճակում է, պիտի զարգացնես՝ ավելի լավ գիտելիքներ, ավելի շատ տեղեկատվություն, որովհետև այսօրվա հաճախորդը ավելի պահանջկոտ է ու ավելի ինֆորմացված է:

-Հասկանալի է, իսկ եթե վիճակագրական տեսանկյունից նայենք՝ հրատարակված 4 գրքերի շնորհիվ կամ դրանց արանքում ընկած ժամանակահատվածում բիզնես ոլորտում դրական տեղաշարժ գրանցվել է:

-Ինֆորմացիոն տեսակետից չեմ կարող ասել, թե գիրքը ինչպիսի ազդեցություն է թողել, բայց օրինակ, երբ առաջին գիրքը բաժանեցինք ու տեսանք մարդկանց մոտիվացիան այդ ժամանակ դեռ բիզնեսի վերաբերյալ դեռ որպես այդպիսին գիրք չկար։ Երկրորդը մասամբ անվճար և մասամբ վճարովի հրատարակեցինք , տեսանք որ մարդիկ հետաքրքրված են, դեռ կարդում են։

Երկրորդն իրականում առաջինի լրամշակվածն է։ Երրորդի հրատարակումից հետո էլ պարզվեց, որ գիրքը մասնավոր բուհերի կողմից օգտագործվում է որպես դասագիրք։Իսկ մի քանի տարի անց 3-րդ գիրքը մեր կայքում անվճար տեղադրելուց հետո մարդիկ այնքան շատ բեռնեցին, որ հասկացանք՝ կարիքը կա դեռ։ Ու որոշեցինք նորը գրել, բայց վերնագիրը՝ ոչ թե ինչպես սկսել, այլ արդեն քո՛ բիզնեսը Հայաստանում։ Հայերը սովոր են արտադրել այն, ինչը մտածում են կվաճառվ,ի այլ ոչ թե այն ինչի կարիք կա։ Ես մարդկանց կարծիքը հարցրի, պարզվեց հարցերի ժամանակն ավարտվել է, պարզվեց կարիքը կա։ Էտեղից էլ սկսվեց վերջի գլխի գաղափարը։

-21+1 գլուխների մասին է խոսքը, չէ՞:

-Այո, ես ասում են նախաբան, բայց գիրքը սկսում եմ վերջաբանից։ Ի սկզբանե վերջաբան չկար , շատ ուշ եմ դա ավելացրել․պետք էր վերջնական, որ որոշում կայացվեր՝ ես սկում եմ գործել։ Ինչպես ասում են՝ վերջաբանով է սկսվում ամեն ինչ:

-Խոսեցինք վերջաբանից։ Այդ հատվածում ստեղծագործ լինելու ժանամակն է, առաջնորդ լինելու ժամանակն է , նորարար լինելու ժամանակն է ․․․ այդ ենթավերնագրերից կարծիք է ձևավորվում, որ սրանք ոչ թե ի ծնե հատկանիշներ են, այլ ձեռքբերովի՝դու կարող ես լինել ստեղծագործ, առաջնորդ, հաջողակ․․․

-Այո։ Օրինակ ՝ առաջնորդ դառնալու ժամանակն է ենթավերնագրի դեպքում, հենց առաջին տողում գրված է ՝ մի մասնակցիր «Առաջնորդ դառնու՞մ են թե՞ ծնվում»: Բանավեճերին, ուղղակի եղիր առաջնորդ։ Յուրաքանչյուր մարդ պոտենցիալ ունի իր մեջ։ Եթե ինչ-որ գործ, նախաձեռնություն ունես ու արեցիր, արդեն ինչ-որ մի բան առաջնորդում ես, առաջ տանում։ Իմ փորձառությունից կարող եմ ասել, որ ամեն հայ առաջնորդ է, ուղղակի ունակությունները չի օգտագործում։ Կամ նորարար դարձիր՝ օգտագործելով քո ամբողջ պոտենցիալը։ Օրինակ գրքի դեպքում նորարարությունն այն էր որ չգրեցինք 22 գլուխ, գրեցինք 21+1։ Ասացինք դա քիչ է, գրեցինք՝ պայմանագիր կնքելու ժամանակն է ու իմ ստորագրությունը դրված պայմանագրի տակ ես ասում եմ՝ եթե դու համաձայն ես իմ առաջարկի հետ , ստորագրիր , պայմանագիր կնքիր ինձ հետ ու կարդա գիրքը։

-Այսինքն` կարող ենք ասել, որ որոշ առումով մոտիվացնելու գործոն էլ կա:

-Այո, կա այդ գործոնը:

-Անցնենք գրքի բովանդակությանը։ 560 էջ․ վախ կա՞ , որ ծավալը ընթերցողին կվանի։, Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին՝ ինչի վրա կենտրոնանա կարդալիս, որ կարողանա մաքսիմալ շատ ինֆորմացիա վերցնել գրքից:

-Այս գիրքը ի սկզբանե մի քանի թիրախներ ունի։ Առաջինը այն մարդիկ են ,ովքեր երազում են ունենալ իրենց բիզնեսը, իրենց խորհուրդ կտամ ամբողջությամբ կարդալ գիրքը։ Երկրորդը նրանք են, ովքեր որոշում են կայացրել կամ նոր են սկսել, իրենց էլ խորհուրդ կտամ ամբողջը կարդալ։ Եվ երրորդը գործող բիզնեսմեններն են։ Գիրքն այնպես է գրված, որ այն և ամբողջական է և կարող ես միայն անհրաժեշտ գլուխները կարդաս։ Երրորդ խմբին կարող եմ դա առաջարկել:

-Անդրադառնանք գրքի խմբագրական աշխատանքներին։ Ասում են՝ չխմբագրված տեքստը քնից նոր արթնացած մարդու նման է։ Մարդ պետք է հագնվի, հարդարվի,նյութն էլ պետք է խմբագրվի, մշակվի։ Այ ինչպե՞ս են անցել խմբագրման աշխատանքները:

-Շատ լավ հարց է։ Երբ վերնագիրը փոխեցինք, որոշեցինք հենց այդ ոճով էլ գրել, որ զրույց լինի։ Բայց դրա մեջ ռիսկեր կան՝ պրոֆեսիոնալ լինի, այլ ոչ թե կենցաղային մակարդակով ։ Խմբագրի մրցույթի արդյունքում Սամվել Մելքոնյանին ընտրեցինք, քանի որ նա երիտասարդ է, իսկ մեր թիրախը հենց երիտասարդներն են և լեզվի ճկունություն ունի, իսկ դա շատ կարևոր է ։ Չէի ուզում ճաճանչափայլ տեքստ լիներ։ Այդ առումով խմբագրի հետ շատ ենք քննարկել։ Քննարկումներից ու փոխհամաձայնության գալուց հետո էլ ստացվեց երկխոսության ոճով։

-Իսկ գրքում ինչպե՞ս է օբյեկտիվության ու սուբյեկտիվության բալանսն ապահովված։ Ընթերցողը գուցե երկմտի՝ սուբյեկտիվ մոտեցման հանդիպելով:

-Դրա պատասխանն էսպես է ՝սուբյեկտիվիզմը իմ օրինակն է և իմ փորձառությունը։ Օբյեկտիվիզմը հաճախորդներն են , և այս 200 օրինակների պատմությունները, որոնք որպես մերօրյա հաջողված բիզնեսի պատմություններ ընդգրկել ենք գրքում:

 -Հասկանալի է ։ Իսկ արդեն 4-րդ գրքի հրատարակմամբ հետաքրքիր է շարքը շարունակվելու՞ է, թե՞ «Քո բիզնեսը Հայաստանում» -ը վերջինն է լինելու:

-Ոչ շարքը շարունակվելու է, իհարկե, մի փոքր այլ ֆորմատով ։ Չեմ ուզում գաղտնիքները բացել , բայց օրինակ այժմ քննարկում ենք՝ գրքում գրված գործիքների մասին առանձին գիրք հրապարակել որպես ուղեցույց։ էնպես որ դեռ ասելիք ունենք:

-Կսպասենք, ուրեմն թարմացումներին։ Ոչ պակաս կարևոր է նաև շահույթը։ Ի՞նչ է արվելու գրքից գոյացած գումարով:

-Շահույթը շատ լավ տեղ ենք ուղղելու։ Գրքի հրատարակումը կոմերցիոն նպատակ ուներ։ Ուզում ենք ողջ հասույթն ուղղել նախաձեռնության։ Մենք Quick start ծրագիր ունենք, որի գաղափարը բուհից աշխատաշուկա անցումն է ։ Մասնագիտական տարբեր դասընթացների, վերապատրաստումների միջոցով մասնագետների և գործատուների ենք տրամադրում աշխատաշուկա։ Շահույթը ուղղելու ենք զորացրված երիտասարներին դրա մեջ ներգրավվելուն։ Բանակից զորացրված տղաները, ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու մեր առաջարկած ոլորտներում, դիմելու են մեզ, նախնական թեստավորման փուլն անցնելուց հետո մենք նրանց օգնելու ենք կայանալու այդ ոլորտում։ Դա արվելու է բացարձակապես անվճար , մենք շահույթով հոգալու ենք այդ բոլոր ծախսերը։ Ծրագիրը սկսելու ենք այս տարի հունվարից և ընդգրկվելու են 2016 թվականի զորացրված երիտասարդները։ Մեր նպատակը այդ երիտասարդներին աշխատանքով ապահովելն է ։ Սա մեր պատասխանատվությունն է և՛ երկրի և՛ այդ երիտասարդների առջև:

-Եվ որպես վերջաբան ի՞նչ կասեք:

-Կավարտեմ հենց գրքի վերջաբանով ՝ ինքնակազմակերպվելու ժամանակն է՝ ոչ մեկ քո փոխարեն քո գործը չի անի։ Ստեղծագործ լինելու ժամանակն է ։ Եկեք նորություն անենք՝ ոչ թե հացի փուռ բացենք այլ նորություն, արժեք ստեղծենք։ Նորարար դառնալու ժամանակն է՝ պոտենցիալդ օգտագործիր։ Պետք չէ բարձրանալ տիեզերք, ուղղակի ուղեղի թեթև շարժ։ Հաջողակ լինելու ժամանակն է, եթե դու չես հավատում հաջողությանը, ավելի լավ էլ ոչինչ էլ չանես։ Գործելու ժամանակն է, եթե ինչ-որ բան ուզում ես անել՝ արա, մի ասա կփորձեմ՝ դիր ու փորձիր։ Եվ ամենակարևորը, եթե ասում եմ բիզնես սկսելու ժամանակն է , խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Սկսիր այստեղ, բայց տարածվիր ամբողջ աշխարհով։

Զրույցը՝ Կարինե Կիրակոսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031