Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում տարբեր իրավական իրողություններ չկան, կարծում է Պուտինը. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 21:07

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Տատյանա Ֆելգենգաուերը այսօր Ռուսաստանի նախագահի ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսին հարց է տվել Վլադիմիր Պուտինին օրենքի գերակայության, ինչպես նաև գոյություն ունեցող «տարբեր իրավական իրականությունների մասին»: Նա օրինակ է բերել Իգոր Սեչինի կողմից դատարան չներկայանալու փաստը և Օլեգ Նավալնիի գործը:

«Համաձայն եմ, որ խնդիրները շատ են, բայց չեմ կարող համաձայնել, որ մեզ մոտ գոյություն ունեն տարբեր իրավական իրականություններ… Իսկ վերաբերում է նրան, որ ինչ-որ մեկը բանտում է, և դուք դա համարում եք չհիմնավորված, քննչական մարմինները դա համարում են հիմնավորված: Նման դեպքերում խնդիրը կարող է լուծել միայն մեկ մարմին՝դատարանը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել դատական-իրավական համակարգը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031