Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարանձավի մարդիկ». սրտեր ջերմացնող սարոյանական ներկայացում Հայաստանում

Դեկտեմբեր 14,2017 20:22

Ամերիկահայ հռչակավոր գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի մտքի ու տաղանդի դրսևորումները հայ հանդիսատեսին ներկայացնելու գովելի նախաձեռնությամբ է հանդես եկել «Գոյ» թատրոնը:  Վերջինս, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, բեմադրել է «Քարանձավի մարդիկ» պիեսը, որն հայ հանդիսատեսի դատին է ներկայացվում հենց տոների նախօրեին:

«Վիլյամ Սարոյանը, լինելով ամերիկյան ու հայկական աշխարհների կրողը, հստակ գիտակցում էր, որ մենք բոլորս կապված են միմյանց հետ՝ անկախ մեր ծագումից: Այս պիեսում Սարոյանը շեշտում է, որ կարեկից սիրտը մարդկանց չի լքում նույնիսկ մութ ու դժնդակ պահերին», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Պիեսի հերոսները մի քանի այլաբերական կերպարներ են, ովքեր հանգրվանել են թատրոնի լքված շենքում, որը շուտով քանդվելու է: Եվ ահա այդ գորշ պայմաններում մարդու հոգին իրապես ջերմացնում են սենտիմենտալիզմի դրսևորումները, որոնք նաև մեզ բոլորիս հիշեցնում են մեր ընդհանուր մարդկային ակունքների մասին:

«Այս ներկայացումը նվիրվում է սիրո և բարության փողհար Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին: Սեր և բարություն, որն այդքան անհրաժեշտ է այսօր աշխարհին: Քաղաքակրթության այս դաժան իրողության մեջ, քանդման ենթակա անմարդաբնակ քարանձավում, անպետք հռչակված մարդիկ չեն չարացել և հուսահատվել: Նրանց կոչումն է կյանքը: Նրանց քարոզը սերն է: Եվ սերն արձագանքում է – երեխա է ծնվում: Երիտասարդները գտնում են իրար», – ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

Ներկայացումները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, 16-ին և 19-ին: «Քարանձավի մարդիկ» ներկայացումը կներառվի «Գոյ» թատրոնի մշտական խաղացանկում: 2018թ. խաղացանկը կներկայացվի ավելի ուշ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031