Հայաստանը կարող է հպարտանալ այն զինծառայողներով, ովքեր խաղաղապահ առաքելությամբ գտնվում են Աֆղանստանում: Հայաստանում դեկտեմբերի 13-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների եւ նրանք ընտանիքների համար կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Շատ կարեւոր է նրանց առաքելությունը ՆԱՏՕ-ի ուժերի կազմում, որն ուղղված է Աֆղանստանում կայունության ապահովմանը, նաեւ թույլ չտալուն, որ Աֆղանստանը վերածվի ապահով վայրի ահաբեկիչների համար: Նրանց ներդրումը շատ կարեւոր է»,-ասաց Ռիչարդ Միլսը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «168.am»-ի կայքում: