Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն ոչ մի բան էլ չի բացահայտել, այդ մարդն իր facebook-ում ամեն ինչ գրել է, ԱԱԾ-ն ի՞նչ է բացահայտել». Պետրոս Մակեյան

Դեկտեմբեր 14,2017 18:40

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ Հայաստանում նոր ահաբեկչություններ էին նախապատրաստվում ԱՄՆ քաղաքացու կողմից ԱԱԾ-ի այս հաղորդագրությունը համարում է հերթական թատերական ներկայացումը:

«Եթե նա ԱՄՆ քաղաքացի է, ԱՄՆ-ն էլ լուրջ պետություն է, ու եթե հայկական կողմը լուրջ մեղադրանքներ ունի, պետք է Քուրքյանին հանձնեն, կապրենք, կտեսնենք՝ ինչքանով է նրանց մեղադրանքները լուրջ: Բայց ես կարծում եմ, որ սա ԱԱԾ-ի հերթական պրովոկացիոն ակցիան է, որ ժողովրդի, քաղաքական գործիչների մեջ վախի մթնոլորտ տարածեն՝ բոլորդ գտնվում եք վերահսկողության տակ, երբ ուզենք, որիդ վրա ուզենք, գործ կսարքենք: Բայց իրենք մոռացել են, որ էս ժողովուրդն արդեն ամեն սահման անցել է՝ վախի, արհամարհանքի, թքած ունեն իրենց վրա»,-Аravot.am-ին ասաց Պետրոս Մակեյանը, որը Ռոբերտ Քուրքյանի facebook-ի ընկերներից է, բայց պնդում է, որ նրան չի ճանաչում:

Անդրադառնալով Ռոբերտ Քուրքյանի տարածած կոչերին՝ պարոն Մակեյանն ասաց, որ եթե Հայաստանում սոցհարցումներ անցկացնեն, ապա ժողովրդի 90 %-ը նույն բանը կասի. «Դա ընդհանրական տեսակետ է, պարզապես մեկը, չգիտեմ ինչ նկրտումներով, բարձրաձայնում է: Այդ ինչ հիմք է, որ մեղադրանք առաջադրեն: Facebook-ում ամեն երկրորդը նման կոչեր է անում…ես չգիտեմ՝ «Սասնա ծռեր 2, 3, 4» կձեւավորվի, թե՝ ոչ, բայց քանի այս իշխանությունները կան, դրա հնարավորությունը չի բացառվում, քանի մարդկանց լեգիտիմ իշխանություն ձեւավորելուց զրկել են, ապստամբություններ կլինեն: Հետո էլ մի հանգամանք կարեւորենք, փաստորեն, ԱԱԾ-ն ոչ մի բան էլ չի բացահայտել, այդ մարդն իր facebook-ում ամեն ինչ գրել է, ԱԱԾ-ն ի՞նչ է բացահայտել: Հիմա ամեն երկրորդի facebook-ի էջում էլ նման գրառումներ կգտնեք, ԱԱԾ-ի բացահայտումը որն է: Այս ժողովրդի 90 %-էլ նույն ձեւ է մտածում, թող 90 %-ի վրա էլ գործ սարքեն»:

Ռոբերտ Քուրքյանի facebook-ի ընկերներից «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Ստելլա Աղաջանյանն էլ չի հավատում facebook-ով ահաբեկչություններ կազմակերպելու հավանականությանը. «Ի՞նչ է ԱԱԾ-ն ավելի լուրջ գործեր չունի՞ զբաղվելու, որ էդ շոուն է սարքում…ինչ ծիծաղելի բաներով եք զբաղված: Ես նայել եմ այդ մարդու էջը, ակնհայտ երեւում է, որ նա ֆեյք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    “էս ժողովուրդն արդեն ամեն սահման անցել է՝ վախի”

    ” ժողովրդի 90 %-ը նույն բանը կասի. ”

    ուրեմն ո՞ւր է այդ 90 %-ը…
    եթէ վախի սահմանը անցել է, եւ ուզում է բռնութեամբ բաներ փոխել,
    ապա ո՞ւր են, խի՞ փողոցում մարդ չկա !

    հա՜…որովհետեւ անոնք միմիայն սոսցանցում գոյութիւն ունեն…
    պարզ է…

    ափ մը շուարած, ձեր յուզմունքներով կուրացած մարդիկ էք,
    ձեզ բաւարար հակասող չկայ – քանզի խնայում է ձեզ ձեր շրջապատը… -,
    երեւակայում էք թէ ամէն մարդ ձեզ նման է մտածում

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031