Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

Դեկտեմբեր 14,2017 19:30

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:

Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ  գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ: Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ  և կանոնավոր կերպով թարմացվի», – նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով   ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031