Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերմինե Նաղդալյանին ձերբակալելու վախտն է»․ գյումրեցի թոշակառուները զայրացած են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 18:12

Այսօր Aravot.am-ը Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու շուրջ հավաքվող տարեց տղամարդկանցից հետաքրքրվեց, թե անզուսպ գնաճի պայմաններում կկարողանա՞ն պատրաստվել Նոր Տարուն։

«Ի՞նչ պատրաստվել, ստեղ ինչքան մարդ տեսնում եք, բոլորն էլ Նորի Տարի չեն անելու, մարդ կա, գալիս, կանգնում է, ասում ՝ ախ, ի՞նչ կլիներ քանիմ կոպեկ լիներ, կարողանայի էս վաճառվող մանդարինից մի քանի հատ գնել։ Շատ վատ վիճակ է, շատ»,- ասաց տղամարդկանց մեկը։ Նրանցից մեկն էլ բորբոքվեց․ «Կառավարությունում մեծ մասամբ ձրիակերներ են, իրենք 500-1000 դոլար չափով ռոճիկ են ստանում մեր ծայրահեղ աղքատ լինելու հաշվին։ Որ ասես թոշակները 5 հազար դրամով բարձրացրեք, թոշակը բարձրացնելուց առաջ ապրանքների գները կբարձրացնեն։ Էլ ո՞ւմ է պետք քո թոշակ բարձրացնելը»։

Մեր զրուցակիցներից մեկն էլ ապշած էր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի հնչեցրած այն մտքից, թե գնաճը չի ազդում աղքատների վրա, միևնույն է՝ կարտոֆիլ գնողը չի կարողանա միս գնել, հետևաբար և կարիք չկա, որ կառավարությունն անդրադառնա գնաճին։ « Ցույց տվեք մոլորակի վրա մի պետություն, որտեղ այսպես արհամարհական արտահայտվեն իրենց քաղաքացու նկատմամբ, թե աղքատը թող չմտածի թանկանալու մասին, մեկ է ինքը միջոց չունի գնելու։ Ահա քեզ կառավարություն»։

«Որ կառավարություն լիներ, էս երկրում աղքատներ չէին լինի, եթե չես կարող վերացնել աղքատությունը, ուրեմն կառավարել չես կարող, ուրեմն կառավարություն չկա, հրաժարական տուր էլի»,-նետեց նրանցից մեկը։

Տղամարդկանցից մեկն էլ հաշվարկ արեց, որ նվազագույնը 300 դոլար է անհրաժեշտ Ամանոր տոնելու համար։ Նրա համոզմամբ, գյումրեցիների մեծ մասը չի կարողանա այս պայմաններում Նոր Տարի անել։

 

Թոշակառուներից մեկն էլ նյարդայնացած արձագանքեց․ «Եթե նկարում եք, իմ խոսքը տեղ է հասնում, թող Հերմինե Նաղդալյանին դատեն՝ մեր հաշվին 3 միլիոնի չափի խոսելու համար։ Հերմինե Նաղդալյանին ձերբակալելու վախտն է, ո՞ւմ հաշվին է էդքան խոսում, մե՞ր՝ ժողովրդի հաշվի՞ն»»։ Մյուսն էլ նկատեց․ «Քանի՞ հոգի կա Նաղդալյանի պես մեր փողերը ուտող։ Հայաստանը չորս միլիոնանոց երկիր ես դարձնում հա՞, 2 միլիոնին չես կարող պահել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031