Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը պատասխանել է Սոբչակի հարցին՝ Նավալնիին համեմատելով Սաակաշվիլիի հետ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 18:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում արժանի ընդդիմադիր գործիչ չկա և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին համեմատել է Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլիի հետ: Նման հայտարարություն Պուտինն արել է այսօր տեղի ունեցած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրող Քսենյա Սոբչակի հարցին, որը վերջերս հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու իր ծրագրերի մասին:

«Ռուսաստանում լինել ընդդիմադիր՝ նշանակում է կամ քեզ կսպանեն, կամ կնստեցնեն, կամ տեղի կունենա նույն ոգով այլ մի բան: Ինչու՞ է այդպես լինում: Մի՞թե իշխանությունը վախենում է ազնիվ մրցակցությունից»,- հարցրել է Սոբչակը՝ հիշեցնելով Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ճնշումները:

Ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ ընդդիմությունը պետք է դուրս գա պարզ, մարդկանց հասկանալի դրական գործունեության ծրագրով: «Դուք առաջադրվում եք «Բոլորին դեմ» կարգախոսով՝ դա գործողությունների դրակա՞ն ծրագիր է: Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում այն խնդիրների լուծման համար, որոնք մենք այսօր քննարկում ենք»,- ասել է Պուտինը:

«Ինչ վերաբերում է այն անձանց, ում Դուք հիշատակեցիք: Դուք ուզում եք, որ մեր հրապարակներով վազեն տասնյակ Սաակաշվիլիի նմաննե՞ր: Այ նրանք, ում Դուք նշեցիք, «սաակաշվիլի» են, միայն ռուսական տարբերակով: Եվ Դուք ուզում եք, որ այդպիսի «սաակաշվիլիները» ապակայունացնե՞ն իրավիճակը երկրում: Դուք ուզում եք, որպեսզի մենք մի մայդանից մյուսի՞ն անցնենք: Որպեսզի մեզ մոտ պետական հեղաշրջման փորձե՞ր լինեն»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031