Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Սասնա ծռեր 2-ի» համակարգողը բժիշկ է, բայց այժմ ԱՄՆ-ում բիզնեսով է զբաղվում

Դեկտեմբեր 14,2017 17:57

ՀՀ ԱԱԾ-ի կողմից հետախուզվող Ռոբերտ Քուրքյանը (Մարտին Ավագյան կեղծանունով), որը, ըստ պաշտոնական տեղեկությունների, պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել Հայաստանում,  «Հիմնադիր խորհրդարանի»  խոսնակ Սյուզան Սիմոնյանի տեղեկություններով՝ մասնագիտությամբ բժիշկ է: Սյուզան Սիմոնյանին հասած այլ տեղեկությունների համաձայն՝ Մարտին Ավագյանը ԱՄՆ-ում բիզնեսով է զբաղվում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քուրքյանն այսօր Aravot.am-ին հայտնել էր, որ facebook-ում ինքը նաեւ Մարտին Ավագյան տվյալներով էջ ունի:

Նրա խոսքով, այլ մանրամասներ ինքը վերջինիս մասին չգիտի, երբեւէ չի տեսել, ծանոթ է facebook-ից: Սյուզան Սիմոնյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ի կողմից որոնվողը ամենեւին էլ չի կիսել «Սասնա ծռերի» գաղափարները. «Մարտին Ավագյանի էջը նայելիս պարտիզանական շարժման նշույլ եմ տեսնում այդտեղ, կոչ են անում մարդկանց ահաբեկչական, վրեժխնդրության գործողություն իրականացնել:  Մենք գաղափարական խիստ տարբերություն ունենք, մենք երբեք չենք քարոզել ահաբեկչություն, այդ վառել-թափել բառերը մեր բառապաշարի մեջ չեն եղել, մենք ընդամենը  քարոզել ենք ապստամբություն, որի իրավունքը եւ պարտականությունը միջազգայնորեն ճանաչված է, ու մենք ունենք այդ իրավունքը, որովհետեւ եթե իշխանությունները ցեղասպան են ու կործանում են մեր հայրենիքը, իրավունք ունենք ապստամբել ու դուրս գալ այդ իշխանության դեմ»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քուրքյանի facebook-ի էջում «Սասնա ծռերի» նկարներով պաստառներ են, բացի այդ նա կոչ է անում միանալ «Սասնա ծուռ» Վարուժան Ավետիսյանի կոչերին, «հաց բերողի» ազատ արձակման ջատագովներից էր, իսկ նրա ընկերների ցանկում հիմնականում «Սասնա ծռերի» համակիրներն ու հարազատներն են:

Նշենք նաեւ, որ ինքը Ռոբերտ Քուրքյանը, ըստ ԱԱԾ-ի տեղեկությունների՝ կեղծ տվյալներով հանդես եկող Մարտին Ավագյանն է, որի facebook-ի էջից տեղեկանում ենք, որ «Սասնա ծռեր 2» շարժման համակարգողն էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ Յարգելի Տիկին, այս տարի ալ արդեօք ծրագիր ունէ՞ք Հրապարակում մարդ-տօնածառ տանելու… պոռալ-կանչելու… Հրապարակը որպէս ձեր սեփական պարտէզը, անձնական քեֆի սրահը օգտագործելու… իսկ յետոյ ալ, երբ հանրային տարրական կարգը պահպանելու համար ոստիկաններ համարձակուի՜ն բանականութեան խօսք հասկցնել, հայհոյեցէք, թքեցէք անոնց վրայ…ի հարկին ձեռքով ալ զարկէք…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031