Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «սալմոնելա» պարունակող սառեցված թռչնամիսը հասնում սպառողին եւ ՍԱՊԾ-ն նոր է իմանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 17:51

Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Սննդամթերքի անվտանգության եւ որակի վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հրապարակեց այն ֆիրմայի սննդամթերքը եւ ընկերությունների անունները, որոնք վտանգավոր նյութեր պարունակող սառեցված թռչնամիս են ներկրել մեր երկիր: Պարոն Դանիելյանի խոսքով, լաբորատոր հետազոտությունները պարզել են, որ բրազիլական, ուկրաինական, ռուսական արտադրության սառեցված հավի միսը պարունակում է «սալմոնելա» եւ այլ մանրէ:

Aravot.am-ը Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վտանգավոր նյութեր պարունակող սննդամթերքը հայտնվում շուկայում, հասնում սպառողին հետո` նոր միայն միջոցներ ձեռնարկվում այն շուկայից հանելու, այն դեպքում, երբ սահմանի վրա կարող է ստուգվել:

Մեր հարցին ի պատասխան, տեսչության պետն ասաց, որ կան ընթացակարգեր, ռիսկերի դասակարգիչ, համաձայն որոնց, կան բարձր ռիսկային սննդամթերքներ, որոնք պարտադիր պետական վերահսկողության շրջանակներում ենթակա են նմուշառման եւ փորձաքննության. «Նման գործելաոճն ամբողջ աշխարհում է եւ Հայաստանը եզակի չէ: Բայց լինում են դեպքեր, երբ որ համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն: Դրա համար, 2018 թվականի մոնիտորինգային ծրագրի շրջանակներում պլանավորել ենք համապատասխան նմուշառումների քանակներ` ըստ եռամսյակների, ըստ ոլորտների, ըստ ցուցանիշների»:

Այն հարցին, թե ինչո՞ւ է ՍԱՊԾ-ն վերջում տեղեկանում, երբ արդեն վտանգավոր սննդամթերքը սպառողին է հասած լինում, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Երբ որ մենք 1200 պետական վերահսկողության միջոցառումներն արեցինք, 100-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների գործունեություն ենք կասեցրել, դուք չեք կարող ցույց տալ գոնե 50 մարդ, որ իրենք դրա մասին խոսում են: Սա եզակի դեպք է, մենք ահազանգը ընդունել ենք համապատասխան կազմակերպության կողմից արված հրապարակմամբ, եւ ի թիվս այն 2500 գործողությունների, որոնք արդեն նշեցի, համաձայն սահմանված ընթացակարգի նաեւ ուսումնասիրել ենք տվյալ դեպքը»:

Պարոն Դանիելյանը ներկայացրեց նաեւ բրնձի հետ կապված խնդիրը:

Ըստ նրա, լաբորատոր տարատեսակ ստուգումներից ու փորձաքննություններից հետո պարզ է դարձել, որ բրինձը պլաստմասսե չէ, պարզապես ցածր կարգի է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031