Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-կիպրական և հայ-հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն». ՀՀ սփյուռքի նախարար

Դեկտեմբեր 14,2017 17:47

Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի մամուլի ասուլիսը:

Ներկայացնելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Հայ-կիպրական և հայ-հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն: Սկիզբը դրվել է 2017թ. հունիսի 19-ին, երբ Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր: Մեր եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Վաղը մենք Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ փոխըմբռնման հուշագիր կստորագրենք: Համագործակցությունը շարունակվելու է հատկապես երեք երկրների սփյուռքների միջև: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի և Կիպրոսի կառավարություններին, որ մեր համայնքների համար ստեղծել են լավագույն պայմանները ազգային դիմագիծը պահպանելու և զարգանալու համար: Նաև շնորհակալ ենք երկու պետություններին, որ ընդունեցին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: 2015թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը: 2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի եւ այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:

Այսօր շարունակվում են լավագույն հարաբերությունները երկու երկրների միջև բոլոր ոլորտներում: Մեր գլխավոր նպատակն է ավելի ակտիվ աշխատանք տանել երիտասարդության հետ, տաբեր երկրներում հայ, հույն և կիպրացի երիտասարդների  հավաքներ կազմակերպել: Ծրագրել ենք նաև երեք երկրների մասնակցությամբ գիտական, կրթական, մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ կազմակերպել: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին Ֆոտիս Ֆոտիուին և Տերենս-Նիկոլաոս Քուիքին, որ եկել են Հայաստան: Հուսով եմ, որ մեր եռակողմ համագործակցությունը կարող է շատ կոնկրետ և լուրջ արդյունքներ ունենալ: Մեր համագործակցությունն աշխարհում նախադեպը չունի՝ առաջին անգամն է, որ երեք երկրներ միասին են զբաղվում սփյուռքի հարցերով»:

Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն շնորհակալություն հայտնեց հանդիպումների համարև հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի: «Մենք ունենք պատմականորեն ձևավորված բարեկամական կապեր, մեր կառավարությունները համագործակցում են, ժամանակն է, որ մեր սփյուռքները, հատկապես երիտասարդները համագործակցեն», – հավելեց նա:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին նույնպես կարևորեց երիտասարդների հետ համակարգված աշխատանքը և նշեց. «2018 թվականը հարուստ է լինելու մեր համատեղ հանդիպումներով ու ձեռնարկներով: Տարվա օրակարգն արդեն ներկայացվեց ամբողջությամբ, բայց կուզեմ որոշ ավելի բաներ հայտնել։ Առաջինը Փարիզում է հանդիպում լինելու երիտասարդության հետ, իսկ երկրորդը միջոցառումը լինելու է Սալոնիկում, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Այստեղ մենք ցուցահանդես ենք կազմակերպելու: Կարևորը սկսելն է»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031