Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա հանքավայրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1953 թ. ծնված Վ. Ս.) գլխիվայր շրջվել է. վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել: Վերջինիս դուրս բերելու համար պահանջվել է ավտոկռունկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ
Լուսանկարը` արխիվային