Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուրեմն լսի՜ քեզ ինչ եմ ասում». «ծռերի» գործով դատավորը բղավեց ամբաստանյալների վրա

Դեկտեմբեր 14,2017 17:25

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները եւ մեղադրող-դատախազները տեւական ժամանակ քննարկեցին մեղադրական եզրակացությունների՝ անհատականացված լինել-չլինելու հարցը:

Ամբաստանյալների պաշտպանները քանիցս մատնանշեցին, որ մեղադրողները «կոլեկտիվ մեղադրանքներ» են կազմել, ինչի պատճառով իրենք չգիտեն՝ ինչպե՞ս իրականացնեն պաշտպանական մարտավարությունը:

Ամբաստանյալներից մի քանիսն էլ դժգոհեցին՝ ասելով, որ չգիտեն՝ ինչո՞ւմ են մեղադրվում:

Դատախազներից Հակոբ Ենոքյանը պարզաբանեց, որ մեղադրական եզրակացությունները հստակ շարադրված են, այլ է հարցը, որ որոշ ամբաստանյալների համար դրանք հասկանալի չեն:

Մյուս դատախազ Արթուր Չախոյանն էլ վստահեցրեց՝ մեղադրանքի կողմը պատրաստ է ապացույցները մատնանշել, բայց օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում, ուստի ապացույցների հետազոտման փուլից հետո պաշտպանական կողմի բոլոր հարցադրումներին կարձագանքեն: Ամբաստանյալները սկսեցին ընդհատել դատախազներին եւ իրենց կարծիքը պնդել, դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ նրանց սաստեց՝ ասելով, որ առանց իր թույլտվության չի կարելի տեղից խոսել: Ամբաստանյալները, սակայն, շարունակեցին, ինչը բարկացրեց դատավորին: «Ուրեմն լսի՜ քեզ ինչ եմ ասում…Էս ներքեւում իրար հետ պայմանավորվե՞լ եք, որ պետք է խոսեք-խանգարեք: Առավոտ լավ էիք»,-բղավեց նա, ապա նիստերի դահլիճից հեռացրեց ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանին:

Դատախազների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար նիստերի դահլիճից հեռացվեց նաեւ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանը:

Դատավորը զգուշացրեց՝ եթե մինչ օրս չի ընդհատել ամբաստանյալների խոսքը եւ թույլատրել է արտահայտվել, դա չի նշանակում, որ կարելի է չափն անցնել: «Սրանից հետո առանց իմ թույլտվության մեկը չխոսի»,-հրահանգեց նա:

Հաջորդ նիստում դատարանը նախատեսում է անցնել ապացույցների հետազոտման փուլին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031