Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ պատվերն է կատարում Մարտունու քաղաքապետը

Դեկտեմբեր 14,2017 16:38

«Հակոբ Հակոբյանին ճանաչող որեւէ մարդ չի կարող իրեն նման արտահայտություններ թույլ տալ, եթե նույնիսկ քաղաքապետ է կոչվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանն անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի աղմուկ հանած հայտարարությանն`ասել է, որ վատ է վերաբերվում նման հայտարարությանը եւ բացահայտել է, թե ինչպե՞ս է Հակոբ Հակոբյանն ընտրվում պատգամավոր. «Նա ուղիղ աշխատել է աղքատ խավի հետ, մի քանի կոպեկ փող տվել ու ընտրվել»:

Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք`սա, փաստորեն, հանցագործության մասին հաղորդում է: Գագիկ Մելիքյանը նկատում է`Հակոբ Հակոբյանն այդ տարածաշրջանից հինգերորդ անգամ է մեծամասնական կարգով պատգամավոր ընտրվել, ուստի. «Նրան իր ժողովուրդը միշտ վստահել եւ ընդունել է: Այս պարագայում, այս ամենում քաղաքապետի կողմից բացի շահագրգռվածությունից, ամբիցիաներից կամ պատվերից`ոչինչ չեմ տեսնում»:

Ովքե՞ր պետք է Հակոբ Հակոբյանի դեմ պատվեր տային կամ ի՞նչ անձնական շահագրգռություն պետք է ունենար քաղաքապետը`Գագիկ Մելիքյանը չգիտե: Ասում է`քաղաքապետին հարցրեք:

Իր հարցազրույցում Մարտունու քաղաքապետը նաեւ ասել է. «Աղքատի համար իմ սիրտը ավելի շատ է ցավում, քան թե հարուստի, եւ պատահական չէ, որ Մարտունու քաղաքապետարանը տարիներ առաջ ասում էին հարուստների քաղաքապետարան, հիմա ասում են աղքատների քաղաքապետարան»:

Ժողովրդի բաժանումն աղքատների եւ հարուստների, Գագիկ Մելիքյանն անթույլատրելի է համարում. «Ժողովուրդը ժողովուրդ է, ինչպե՞ս կարելի է ժողովրդին աղքատների ու հարուստների բաժանել»:

Հետաքրքրվեցինք`այս ամբողջ աժիոտաժից հետո, հաջորդ ընտրություններում Հակոբ Հակոբյանը կրկին կհաջողի՞: «Ես համոզված եմ, որ Հակոբ Հակոբյանը ժողովրդի վստահությունն ու հարգանքն է վայելում: Դա է վկայում հինգերորդ անգամ նույն տարածքից ընտրվելը»,- պատասխանեց Գագիկ Մելիքյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031