Այսօր` դեկտեմբերի 14-ին, Արցախի խորհրդարանը գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր տասներկու օրենքի նախագիծ, որոնցից 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկումների առանցքային թեմաներից էր: Բացի այդ, օրակարգում ընդգրկված է նաև թվով յոթ օրենքի նախագիծ` նոր Սահմանադրության համապատասխանեցման, և երկու օրինագծերի փաթեթներ` սոցիալական ոլորտի վերաբերյալ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը` տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ընտրված ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության անդամ Արմեն Օհանյանի պատգամավորական երդման արարողակարգը, որից հետո պաշտոնապես արձանագրվեցին նրա պատգամավորական լիազորությունները:
Պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ նախագահը հայտարարեց նախագծի քննարկման ընդմիջում չորս օրով և սահմանելով վերջնական ժամկետ` պատգամավորների նոր առաջարկությունների ներկայացման համար:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ