Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ծեծել է կնոջը. նախապատրաստվում են նյութեր

Դեկտեմբեր 14,2017 16:12

Երեկ կեսօրին գլխի, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել նորակառույց «Մուշ» թաղամասի բնակչուհի 24-ամյա Քրիստինա Գոբեչկինային, որը բժիշկներին հայտնել է, թե իրեն տանը ծեծի է ենթարկել ամուսինը՝ 25-ամյա Պավել Պետուխովը։ Վերջինս Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող է։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նրան բուժզննման են ենթարկել նյարդավիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանն ու վիրաբույժ Սահակյան Արթուրը, գանգի ռենտգենգրաֆիա են արել, սրսկել ու ճանապարհել են տուն։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ ասաց, որ նյութեր են նախապատրաստվում ծեծի ենթարկելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածը, որ կոչվում է «Ծեծը», սահմանում է. «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031