Քիչ առաջ մեզ հետ զրույցում ֆեյսբուքում Robert Koorkian գրանցված անձը հաստատեց տեղեկությունը, որ ԱԱԾ-ն իրեն է փնտրում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի Martin Avagyan անունով կեղծ օգտատիրոջ էջը սեպտեմբերին գրանցել է Ռ. Ք-ն եւ հատուկ խումբ են ստեղծել, պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Մեր հարցին՝ դուք իրո՞ք ահաբեկչական գործողություն եք պատրաստվել իրականացնել՝ Քուրքյանը պատասխանեց. «Իմ դեմ մեղադրանք են առաջադրել, որ ես մարդկանց հրահրել եմ զինված ապստամբության…ինչպես միշտ ԱԱԾ-ն խեղաթյուրում է»:
Քուրքյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
դու մի հատ համարձակվիր քո ԱՄՆ-ում այսպիսի բաներ գրել, մի գիշերուայ մէջ կ’անհետանաս, իրաւապահ պատկան իշխանութիւնները քեզ տնիցդ կ’առնեն կը տանին, փաստաբանի իսկ իրաւունք չես ունենար, re: The Patriot Act