Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը». Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 14,2017 15:47

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի եւ առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը:

Անդրադառնալով հայ-լիտվական քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակություն են հայտնել առեւտրի ակտիվացման կապակցությամբ եւ ընդգծել այդ ոլորտում առկա մեծ ներուժը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

«Թուրքիան անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը դատապարտելի եւ անթույլատրելի է: Ավելին, Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը ոչ թե նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ, ընդհակառակը, խրախուսում է Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականության իրականացման հարցում: ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը»,-փաստել է պարոն Շարմազանովը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պատմական է»,-ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031