Լրահոս
Օրվա լրահոսը

Ալթունյանը դեղերի ու առողջապահական ծառայությունների հնարավոր թանկացման մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2017 15:43

Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դեղերի եւ առողջապահական ծառայությունների հնարավոր թանկացմանը:

Նշենք, որ տնտեսագետները հունվարի 1-ից թանկացումներ են կանխատեսում, որը նաեւ պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով:

Նախարար Ալթունյանն անդրադառնալով իր ղեկավարած ոլորտին, վստահեցրեց՝ առողջապահական համակարգում թանկացումներ չկան, ոլորտում գների իջեցման նախանշաններ կան. «Համենայնդեպս մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Ինչ վերաբերում է դեղերի հավանական թանկացմանը, նախարարն ասաց, որ նախարարությունը մշակել է կենտրոնացված գնումների նախագիծ, որի շնորհիվ պետական պատվերով ձեռք բերվող դեղերի գները կէժանանան 20-23% -ով. «Դա նշանակում է, որ այդ քանակով ավելի դեղ ձեռք կբերվի կամ ավելի շատ հիվանդներ կսպասարկվեն»:

Նախարարը վստահեցրեց՝ կանխատեսվում է, որ դեղերի գները հունվարի 1-ից կնվազեն, խոսքը պետպատվերով ձեռքբերվող դեղերի մասին է. «Մենք ունենք մատակարարման տենդերներ, որտեղ հունվարի 1-ը չի ազդում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031