Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորածին թոռնիկին խեղդելու մեջ մեղադրվող կինը հանրային պաշտպան է խնդրել

Դեկտեմբեր 14,2017 14:16

Այսօր`դեկտեմբերի 14-ի կեսօրին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, մեկնարկեց Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ի ժամը 02.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը:

Հ. Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» ), նա կալանավորված է: Այս քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ռադմիլա Փայտյանը:

Հ. Փայտյանը դատարանում հայտնել է, որ ցանկանում է պաշտպան ունենալ: Քանի որ նա սոցիալապես անապահով է, դատարանի որոշմամբ նրան կտրամադրվի հանրային պաշտպան:

Դատական նիստին ներկա են եղել Հ. Փայտյանի հարազատները, համագյուղացիները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031