Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանվել Աթոյանը պատրաստել է «Մոլոտովի կոկտեյլներ», փոխանցել ծածկագրված նախադասություններ». մեղադրական եզրակացություն

Դեկտեմբեր 14,2017 14:22

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների հրապարակումը: Ըստ մեղադրական եզրակացության, «Սասնա ծռեր» խմբի անդամներից Էդուարդ Գրիգորյանն իր հորաքրոջ որդուն՝ Մանվել Աթոյանին է փոխանցել իր հարազատներից չորսի հեռախոսահամարները եւ ծածկագրված նախադասություններ, Աթոյանն էլ նրան նախապես խոստացել է աջակցել:

Նա, երբ Էդուարդ Գրիգորյանից հեռախոսազանգով իմացել է, որ ՊՊԾ գունդն արդեն զավթել են, զանգել է այդ հեռախոսահամարներով եւ հայտնել ծածկագրված նախադասությունները, ապա մտադրվել է զինվել ու միանալ խմբին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Աթոյանը նաեւ ձեռք է բերել շշեր, բենզին, պատրաստել հրդեհիչ խառնուրդ՝ «Մոլոտովի կոկտեյլներ», իսկ խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանից խորհուրդներ ստացել դրանց ճիշտ պատրաստման մասին:

Մանվել Աթոյանն իր մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում արտահայտելիս դատավորին ասաց՝ իրեն մեղավոր չի ճանաչում. «Մեղադրանքն ինձ համար հասկանալի չէ: Ես «շինծու հորաքրոջ որդի» չունեմ, ու առհասարակ՝ նման «հորաքրոջ որդի» չունեմ: Ոչ արհեստավարժ կերպով են այս գործը սարքել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031