Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք, որ կախվածություն չունենանք ՌԴ կոնկրետ զորամասի քմահաճույքներից»

Դեկտեմբեր 14,2017 13:35

«Ինչո՞ւ չենք կարողանում կարեւորագույն նշանակության այդ ճանապարհի այդ հատվածը վերանորոգել եւ ինչ պետք է անենք, որ նման դեպքերում կախվածություն չունենանք ՌԴ կոնկրետ զորամասի քմահաճույքներից»,- այս հարցը խորհրդարանում այսօր հնչեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Այն վերաբերվում է Սյունիքի մարզի Մ-2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ վթարված հատվածին, որին «Առավոտն» այսօր անդրադարձել է:

Կառավարությունն այսօր որոշեց դադարեցնել վերանորոգման պայմանագիրը, քանի որ ՌԴ-ի 2393 զորամասի ղեկավարությունը համաձայնություն չի տվել. «Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից»:

Ավելի ուշ, կառավարության նիստից հետո, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը փորձել է լրագրողներին համոզել, որ ՌԴ սահմանապահների հետ համաձայնության չգալու վերաբերյալ որոշման նախագծում վրիպակ է եղել: Նա պնդել է, որ ՌԴ սահմանապահների հետ որեւէ բանակցություն չի եղել եւ խնդիրը նրանց հետ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031