«Հայկական կողմի արձակած կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուն (Salahov Fizuli Süleyman oğlu): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ կարող ենք պնդել, որ սպանված զինծառայողը ժամկետային չէր: Սալահով Ֆիզուլիին պարգևատրել է նաև Ադրբեջանի նախագահը:
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017-ին մահացած Ադրբեջանի բանակի 55 զինծառայողի անուն։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում