Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանն է՞լ է բանկերից տուժել

Դեկտեմբեր 14,2017 12:46

ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր գործընկերներին կոչ արեց դրական քվեարկել «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Նախագիծը միտված է բանկերի չարաշահումները կանխելուն: Իր դրական վերաբերմունքը փոփոխությունների վերաբերյալ Միհրան Պողոսյանն այսպես է բացատրում. «Պրակտիկ փորձ ունեցող այն անձնավորությունները, ովքեր իրենց աշխատանքի ժամանակ տեսել են, հասկանում են, որ դա պարտապանի շահերից բխող ձեռնարկ է»:

ՀՀ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ հիշեցնում է` նախագիծը միտված է համաչափ հավասարություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում՝ թե պարտատիրոջ, թե պարտապանի համար սահմանելով տույժերի ու տուգանքների առավելագույն սահմանները:

«Եթե պարտապանը խախտել է պարտավորությունը, պարտատերը բռնագանձման ծանուցում է ուղարկում, որ գույքը պետք է իրացվի, և դրանից հետո պետք է սպասել երկու ամիս, որ միայն նոր ձեռնամուխ լինել գույքի իրացմանը: Այս երկու ամսում լրացուցիչ տույժեր են հաշվարկելու պարտապանի համար, մինչդեռ լինում է ի սկզբանե էլ պարտապանը համաձայն է, որ իրացվի գույքը, քանի որ ի վիճակի չի լինելու հետագայում էլ գումար գտնել: Եթե երկու ամսում պարտապանը գրավոր համաձայնություն ներկայացնեն պարտատիրոջը գույքի բռնագանձում իրացնելու համար, ապա պարտապանը պետք է ձեռնամուխ լինի գույքի իրացմանը»,-ասաց նա:

Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031