Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌԴ սահմանապահների հետ խնդիր չկա, սխալ եք հասկացել»

Դեկտեմբեր 14,2017 12:35

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը փորձում էր համոզել, որ ՌԴ սահմանապահների հետ համաձայնության չգալու վերաբերյալ որոշման նախագծում վրիպակ է եղել:

Հարությունյանը պնդում էր, որ ՌԴ սահմանապահների հետ որեւէ բանակցություն չի եղել եւ խնդիրը նրանց հետ չէ: Հարությունյանն ասաց, որ լրագրողներն են սխալ հասկացել: Մինչդեռ լրագրողները անմիջապես ընթերցեցին որոշման նախագծի հենց այն հատվածը, որի մասին խոսք է գնում: Սա լսելուց հետո Հարությունյանը կրկին պնդեց՝ վրիպակ է եղել, սխալ եք հասկացել:

Մանրամասներն առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031