«Ժողովուրդ»-ի զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։ Նա խոստովանում է, որ 2017-ին իր մոտ աշխարհընկալման փոփոխություն է տեղի ունեցել։ Դերասանուհին հասցրել է ունենալ նաեւ հետաքրքիր ճամփորդություններ։
– Ո՞րն է եղել 2017-ի նյութական ձեռքբերումը, որն ուրախացրել է Ձեզ։
– Մեր տան վերանորոգումը, որն, ի դեպ, ընթացքի մեջ է, դեռ չենք տեղափոխվել այնտեղ։ Դա իսկապես ուրախություն է բերում, քանի որ աուրա է փոխվում, թարմություն է մտնում կենցաղ։
– Իսկ ֆինանսական առումով տարին բարեբե՞ր էր, թե՞ ոչ այնքան։
– Ինչքան բարեբեր էր, այնքան էլ «բարետար էր» (ծիծաղում է)։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում