Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Կրթության բյուջեի կրճատումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է». «168 ժամ»

Դեկտեմբեր 14,2017 12:17

Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն, որով 2018 թվականին կրթությանը շուրջ 500 միլիոն դրամ պակաս կտրվի, քան 2017 թվականին։ Չնայած հայտարարվեց, որ այդ կրճատումը չի անդրադառնա կարևոր ծախսերի վրա, սակայն դպրոցների բյուջեներում կրճատումներ են լինելու։ Մասնավորապես, մի շարք դպրոցներում քննարկվում է դասղեկության համար տրվող գումարները, խմբակների համար տրվող գումարները կրճատելու հարցը։

Առաջին հայացքից՝ թվում է, թե կրթության բյուջեի ընդամենը 0.4 % կրճատումն աննշան է և պետք է որ մեծ ազդեցություն չունենար։ Իրականում կրթության բյուջեի կրճատումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է։ Հիմնավորենք ինչո՞ւ։ 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանի հանրակրթական համակարգը լիարժեք կանցնի 12-ամյա կրթության։ Բանն այն է, որ 2006 թվականից սկսած հանրակրթական համակարգում կային երկու թերհամալրված դասարաններ, որոնցից մեկն ավարտեց այս տարվա ամռանը, մյուսը կավարտի 2018-ի ամռանը։ Մասնավորապես, այս տարվա ամռանը դպրոցները և քոլեջները կավարտեն շուրջ 15 հազար աշակերտ, իսկ առաջին դասարան կհաճախի շուրջ 40 հազար աշակերտ։ Բացի այդ, այս տարվանից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության, ինչը նշանակում է, որ այլևս 9-րդ դասարանցիները չեն կարող ընդհատել իրենց կրթությունը։

Սա նշանակում է, որ 2018 թվականին շուրջ 5 հազար աշակերտ, ովքեր նախորդ տարիներին դուրս էին գալիս հանրակրթությունից 9-րդ դասարանն ավարտելուց հետո, այլևս չի կարող դուրս գալ։ Այսպիսով, ստացվում է, որ 2018 թվականի սեպտեմբերին հանրակրթությունում ունենալու ենք շուրջ 30 հազար աշակերտով ավելի, քան այս տարի։ Նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կարող ենք կանխատեսել, որ մոտավորապես 5 հազար աշակերտ մյուս տարի արտագաղթելու է։ 2016 թվականին Հայաստանից արտագաղթել է մոտ 4800 աշակերտ։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031