Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինը պատրաստվում է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել ՄԻԵԴ

Դեկտեմբեր 14,2017 12:06

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել և հետո ազատ արձակվել, պատրաստվում է այդ երկրի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների միջազգային դատարան: Այս մասին Լապշինն ասել է «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում:

«Մենք այժմ նախապատրաստվում ենք ՄԻԵԴ ներկայացվելիք հայցին, մոտավորապես այն կներկայացվի հունվարի վերջին»,- ասել է բլոգերը:

Լապշինը պատրաստվում է Բաքվից պահանջել ֆինանսական փոխհատուցում, չնայած առայժմ չի որոշել՝ որքան է կազմելու այդ գումարը:

2016թ. վերջին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում և արտահանձնվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում էին Արցախ այցելելու և հետո անօրինական ճանապարհով Ադրբեջանի տարածք մուտք գործելու մեջ: Բաքվի դատարանը նրան դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Սակայն սեպտեմբերի 11-ին նա ազատ արձակվեց Ադրբեջանի նախագահի ներմամբ՝ այն բանից հետո, երբ նախորդ գիշերը դաժան ծեծի էր ենթարկվել բանտում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031