Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«3 մլն-ի մեջ միշտ էլ կգտնվեն 2-3 հոգի, որ այդ ձեւով կմտածեն, դրանք պետք է կանխել». Վահրամ Բաղդասարյանը`Սասնա ծռեր-2-ի մասին

Դեկտեմբեր 14,2017 12:00

Սասնա ծռեր-2-ի հետ կապված մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ինձ թվում է ԱԱԾ-ին կհաջողվի միշտ նրանց բռնել»:

Հարցին`սա էլ որերորդ դեպքն է, որ նման խմբավորում է հայտնաբերում ԱԱԾ-ն, ինչո՞ւ են զինված խմբավորման միջոցով փորձում պայքարել իշխանության դեմ`նա պատասխանեց. «Այ դա իրենց պետք է հարցնել»:

Հարցին`ինչո՞ւ հարցերի լուծման ավելի քաղաքակիրթ տարբերակները թողած`կոչ են անում զենք վերցնել եւ պայքարել իշխանության ներկայացուցիչների, այդ թվում`ձեր դեմ` նա պատասխանեց. «3 մլն-ի մեջ միշտ էլ կգտնվեն 2-3 հոգի, որ այդ ձեւով կմտածեն, դրանք պետք է կանխել»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մտավախություններով պետք չի ապրել, որ մի օր զինված մի խումբ ահաբեկչություն կանի, պետք է աշխատել, իրենք դա էլ անում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031