Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են մեզ խաբում սուպերմարկետներում. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 14,2017 11:57

Ցավոք, ամեն ինչ վկայում է, որ շողշողացող ու թանկարժեք սուպերմարկետում գնորդը ենթարկվում է խաբված լինելու վտանգին բնավ ոչ պակաս, քան սովորական շուկայում: Անբարեխիղճ վաճառողների զինանոցը ներառում է ինչպես ավանդական «բազարային» մեթոդներ, այնպես էլ բարձր տեխնոլոգիական խարդախություն:

ԵՎ ԳՆԻ ՄԵՋ ԵՆ ԽԱԲՈՒՄ

Գնի մեջ խաբելու սովորույթը գոյություն ունի, ըստ երեւույթին, այնքան ժամանակ, որքան եւ առեւտուրը: Ճիշտ է, վերջին ժամանակներս դրա կիրառման ոլորտը նեղացել է. խանութներում վաճառողը օգտվում է շտրիխկոդերը կարդացող սկաներ-սարքից:
Հայտնաբերել, որ ձեզ խաբել են հաշվի մեջ, դժվար չէ, երբ գնածդ երկու-երեք բան է: Սակայն սուպերմարկետը հենց դրանով էլ տարբերվում է սովորական խանութից, որ եթե մարդը մտել է այնտեղ, ապա հաճախ շատ գնումներ է անում:
Սուպերմարկետներում հաճախ կիրառվում է խարդախության այնպիսի տեսակ, ինչպիսին «ավելորդ գնումն» է: Ոչ մի շտրիխկոդ չի օգնի, եթե, ասենք, հինգ շիշ գարեջրի փոխարեն հաշվում են յոթը: Դա պատահում է առավելապես այն ժամանակ, երբ սկաներով անցնում է ոչ թե միեւնույն անվանումով գնումներից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, այլ մեկը՝ այդուհետ բազմապատկումով:

ԵՎ ԹԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ

Եթե ոմանք կարծում են, թե սուպերմարկետներում չեն թերակշռում, ապա չարաչար սխալվում են: Միակ տարբերությունը մանր խանութից այստեղ այն է, որ խաբում են ոչ այդչափ կոպիտ ու անամոթաբար: Եվ բացահայտել թերակշռումը, բնականաբար, շատ ավելի բարդ է:
Ֆոկուսն այն է, որ արդեն փաթեթավորված ապրանքները գնահատվում են ոչ թե նետտո, այլ բրուտտո քաշով: Դա նշանակում է, որ փաթեթի յուրաքանչյուր գրամի համար գնորդը վճարում է, ասենք, դրա մեջ եղած ձկան գնին համապատասխան: Բացի դրանից, երբեմն փաթեթավորման համար օգտագործում են ավելի հաստ պոլիէթիլեն, քան անհրաժեշտ է։

Կորյուն Դավթյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031