«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացատրել է՝ ինչու թիմի հիմնական կազմում չի ներգրավում Հենրիխ Մխիթարյանին, գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Ես կարող եմ պահեստայինների նստարանին ունենալ միայն 6 ֆուտբոլիստ, և ես փորձում եմ որոշակի հավասարակշռություն պահպանել նստարանին. ես ունեմ երկու պաշտպան և Բլինդին, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում: Ես ունեմ Էշլի Յանգին, որը կարող է խաղալ բոլոր եզրերում և հետ քաշված դիրքում:
Ես ունեմ Էրերային՝ որպես կիսապաշտպան, Զլատանին՝ որպես հարձակվող և Մարկուսին՝ որպես հարձակվող և եզրային խաղացող: Ես ընդգրկեցի Մարտիալին, Մատային և Լինգարդին: Եթե Միկիին խաղացնեի, կնշանակեր, որ նրանցից մեկը չէր խաղա: Այս պահին, ես հավատում եմ, որ մյուսներն ավելի արժանի են խաղալու»,- բացատրել է պորտուգալացի մարզիչը «Բոռնութի» հետ խաղից հետո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ