Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք են պահանջում հայ գործարարներից. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 14,2017 11:43

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանի փոխանցմամբ՝ Լարսի անցակետում ռուս մաքսավորները շարունակում են կաշառք պահանջել՝ անտեսելով Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը։
Գործարարը պատմել է, որ վերջերս ստիպված է եղել անօրինական գումար վճարել սուրճը ռուսական շուկայում վաճառելու համար։ Նոյեմբերի 10-ին Լարսում ռուս մաքսավորները կնիքի դիմաց 5000 ռուբլի կաշառք են պահանջել, եւ բեռնատարի վարորդը միայն վճարելուց հետո է կարողացել անցնել սահմանը։

Լարսում տիրող իրավիճակի մասին տեղյակ է նաեւ Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Վերջինս ընդունել է, որ խնդիրն առկա է:

Նա ասաց, որ հայ արտահանողներն ու գործարարները իրեն նման խնդրով չեն դիմել. «Բայց եթե կան փաստեր, գրեք՝ մենք կօգնենք։ Կաշառք տալիս է նա, ով ինչ-որ խախտումներ է թույլ տալիս: Դա իմ անձնական կարծիքն է։ Իսկ եթե ամեն ինչ մաքուր է, լավ, ոչ ոք չի կարող ոչինչ ավելի պահանջել։ Բայց ամենակարեւորը ես կհորդորեմ՝ եթե կան այդպիսի դեպքեր, դրանց մասին պետք է խոսել բաց, հայտարարել, ֆիքսել, հասցնել դատարան, որպեսզի դադարեցվեն։ Դրանք գոյություն ունեն ամբողջ աշխարհում, դա կոռուպցիա է, որի դեմ պետք է պայքարել»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031