Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի հայտնաբերած ահաբեկչական խումբը Սասնա ծռեր-2-ն է. կոչ են անում վառել ՀՀԿ-ականների տները, զենքի դիմել

Դեկտեմբեր 14,2017 11:22

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մի ամերիկահայ ՀՀ-ում հանցավոր խումբ է փորձել ստեղծել, որը պատրաստվել է զինված հարձակում իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

ԱԱԾ-ն հայտնաբերել է Martin Avagyan գրանցված օգտատիրոջ էջը, որտեղ զինված հարձակման կոչեր կան:

Մենք ուսումնասիրեցինք այդ էջը եւ պարզ դարձավ, որ այն Սասնա ծռեր-2-ն է: Էջում կոչ են անում, օրինակ, վառել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի տունը, մեքենաներն ու բիզնեսները:

Հրապարակումներից մեկով կոչ են անում ժողովրդին կրկին զենք վերցնել եւ հետեւել Վարուժան Ավետիսյանի կոչին: Կոչում գրված է, որ ելնելով անվտանգության կանոններից՝ հանդիպումներ չեն լինում, յուրաքանչյուր հայ, հայուհի կարող է միանալ, հաղթահարել վախը, որպես զենք օգտագործել ցանկացած ձեռքի տակ ընկած իր. «Առաջին հարվածները կարող են լինել գույքային, վնասներ պատճառել իշխանական բուրգին ծառայող անձանց»:

Հրապարակումներից մեկում էլ գրված է. «Մենք նպատակահարմար ենք գտնում պարտիզանական միջոցներով ռեժիմի հենասյուներին պատժելու եւ պատասխանատվության ենթարկելու մարտավարությունը: Միջոցները կլինեն տարբեր եւ ցավալի` ըստ ներգրավվածության աստիճանի, գործողությունները լինելու են թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031