Լրահոս
Օրվա լրահոսը

« …Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել լաքել եմ… ». EcoNews.am

Դեկտեմբեր 14,2017 11:08

Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ:

25-ամյա այս երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի. Առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում:

Ուշագրավ է այն դաժանությունը, որով նա կատարում է, իր կողմից այսպես կոչված, «որսը»: Ստորև ցուցադրված լուսանկարում գայլին որսալուց հետո, երիտասարդը մորթել է կենդանուն և օրգանիզմի ամբողջ պարունակությամբ հանդերձ լուսանկարը բեռնել համացանց: Վերջինս սոց. ցանցում բեռնված լուսանկարում մեկնաբանում է՝ « …Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել լաքել եմ… »:

25-ամյա Խորեն Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ վերջինս սպանում է ոչ որսատեսակ հանդիսացող կենդանիներ և ավելին՝ ուտում է կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է «ախորժելի» անվանելը: Երիտասարդը, ըստ իր սեփական մեկնաբանությունների, կերել է գայլ, աղվես և դրա ձագերին, ոզնի, մողես, օձ և անգամ շատ մանր կենդանիներ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. РУ says:

    Только трусы и подонки убивают беззащитных .Будь он проклят и весь его род .Гореть вам в аду .

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031