Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի»

Դեկտեմբեր 14,2017 10:46

Նյու Յորքում 2018թ. կայանալիք «Գրեմմի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացված է Հայաստանն իր երկու արվեստագետներով: Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է 2 անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Ներկայացված է նաեւ կոմպոզիտորի պրոդյուսերը՝ Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր՝ դասական ոճում»:


Կոնստանտին Օրբելյանը եւ վաղամեռիկ աշխարհահռչակ օպերային բաս Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» CD-ով: Մաեստրո Օրբելյանը տենոր Լոուրենս Բրաունլիի հետ առաջադրված է եղել նաեւ 2015թ.: Հետաքրքրությանը՝ ինչքանո՞վ եք վստահ, որ այս անգամ կհաղթեք, թեպետ ասում են, որ «Գրեմմիին» առաջադրվելն արդեն մեծ նվաճում է, պարոն Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մի առաջադրվող, այդ թվում նաեւ ես, չի կարող կանխատեսել: Մնում է ասել՝ Աստված մեզ հետ»: Երաժշտարվեստի այս «Օսկարը» տարբեր տարիների նվաճել են մեր հայրենակիցներ՝ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ այլք:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031