Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկացողության պատ

Դեկտեմբեր 14,2017 10:11

Այս ամառ Հունաստանում մի ուշագրավ դեպք պատահեց: Տեսարժան վայրերից մեկում երկու կին, լսելով, որ հայերեն ենք խոսում, ժպտալով, շատ ջերմ եւ հայերեն հարցրին՝ «հա՞յ եք»: Ստանալով դրական պատասխան՝ նույն ջերմությամբ հետաքրքրվեցին՝ «որտեղի՞ց եք»: Երբ լսեցին, որ Հայաստանից ենք, նրանց դեմքերի արտահայտությունը դարձավ լարված, եթե չասեմ՝ թշնամական: Հաջորդ հարցի իմաստը ես, ճիշտն ասած, մինչեւ վերջ չհասկացա՝ «բա ինչպե՞ս են ձեզ թողնում, որ դուրս գաք Հայաստանից»: Չնայած այդ հարցի ենթատեքստը պարզ էր («ձեր երկրում ստրկատիրական կարգեր են, մարդիկ իրավազուրկ են բոլոր հարցերում, այդ թվում՝ արտասահման մեկնելու»), ես ձեւ արեցի, որ իրենց հետաքրքրում է արտասահման մեկնելու մեխանիզմը. «գնում ենք դեսպանատուն, այնտեղ վիզա ենք ստանում»: Այսքանով խոսակցությունն ավարտվեց, եւ, ի դեպ, տիկնայք սկսեցին իրար հետ անգլերեն խոսել, չնայած մինչ այդ խոսում էին հայերեն: Դատելով մեր զրուցակիցների հայերենից՝ նրանք «դասական» սփյուռքահայեր չէին, տարիներ առաջ այստեղից են գնացել:

Երբ ասում են՝ «անհասկացողության պատ», ես նախեւառաջ դա՛ եմ հասկանում: Ինձ թվում է՝ նախկին հայաստանցիների մեծ մասն այստեղից ճշգրիտ տեղեկատվություն չի ստանում: Պատճառն, իհարկե, այն չէ, որ նման հնարավորություն չկա. փառք Աստծո, հիմա տեղեկատվական հոսքերն առատ են ու բազմազան: Պարզապես նրանք, իսկ գուցե իրենց հայաստանյան համախոհներն ու բարեկամները զտում են տեղեկատվությունը, եւ պատկերը ստացվում է միակողմանի, ոչ օբյեկտիվ: Եթե Գլենդեյլում որեւէ «Գուգուշ-թիվի» կաբելային ալիքը հայտնի, որ Երեւանի փողոցներում մարդիկ սովից ընկած մահանում են, միջին վիճակագրական գլենդեյլցին հակված կլինի դրան հավատալու:

Ենթադրում եմ՝ նման իմպուլսները գալիս են Հայաստանից: «Այստեղ» մարդիկ, իհարկե, ճշմարտությունը գիտեն, բայց քանի որ «այնտեղ» պահանջարկ կա վիճակը ներկայացնելու ողբերգական երանգներով, եւ «այնտեղի» մարդիկ հաճախ պատրաստ են դրա համար վճարել, հենց այդ «ապրանքն» էլ առաքվում է: Նույնիսկ այն, ինչ, իմ կարծիքով, դրական է, ինչ-որ հրաշքով ներկայացվում է որպես բացասական: ԵՄ-ի հետ համաձայնագի՞ր է ստորագրվել՝ վատ է, Հայկազ Բաղմանյանին վերջապես գործից հանե՞լ են՝ վատ է, հայաստանյան PicsArt-ի հավելվածները միլիոնավոր բաժանորդներ են ներբեռնել՝ էլի վատ է: Արոնյանը հաղթո՞ւմ է՝ վատ է, Արոնյանը պարտվո՞ւմ է՝ այ, դա լավ է: Բա «ձեր երկրում կարո՞ղ ա ուրիշ ձեւի լինել»:

Չեմ իդեալականացնում իմ երկիրը՝ այն աղքատ է, ռեժիմը ավտորիտար է, իշխանությունը՝ կոռումպացված: Բայց նախկին հայաստանցիների թշնամանքն իսկապես չեմ հասկանում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Արամ Աբրահամեանի երկու ամենասիրելի կերպարները՝ «աբիժնիկ» գլենդելահայերը եւ «անթրաշ» ու շատախօս տաքսիստները։
    ։)

  2. Ashot says:

    Կա տենց բան, Հայաստանից գնացած ու հատկապես դրսումել լուրջ բաների չհասածները մի տեսակ ոնց որ ցանկանան երկրի վիճակը հնարավորինս վատ լինի։
    Դրանով իրանց արդարացնում են, դե երկիր չի էլի “ճիշտել արել ենք թողել ենք ու չենքել հետ գնա”։

    Դրա համար իմ կարծիքով պետք չի ներգաղթի մասին խոսալ նենց տպավորությունա, ինչ որ մի քանիսին պիտի ազգովի խնդրենք որ վերադառնան իրանքել մերժեն։
    Ոմն մեկը բանալից փախելա կամ տղուն փախցրելա, պիտի ազգովի խնդրենք իրան ներենք որ վերադառնա։
    Գալիս ես արի չես դավայ-դասվիդանիա խնդրող չկա։

    Հակառակը Հայաստանը լքածների համար պետքա նույնիսկ տուրիստական վիզա ստանալը նույնքան բարդացնել ինչքան շենգեն վիզա ստանալը։
    Արգելված պտուղը քաղցրա լինում։ Գիտեն ստեղ երբ ուզեն կգան, իսկ ընդեղ գնալու համար պատրաստ են 10նյակ հազարվոր դոլլար կաշառք տան ու չեն գնահատում էն ինչ կա։

  3. Հ.Շ. says:

    Իսկ եթէ Հայաստանի փախստականները այդպէս են ազդվում Հայաստանէն եկած/ելած ինքնաքանդիչ վլվլուկից, պատկերացուցէք թէ ոնց են նոյն ծայրահեղօրէն մութ արտայայտութիւնները աղաւաղում «դասական» սփյուռքահայերի կարծիքը Հայաստանի նկատմամբ. բարեբախտաբար այս վերջինների մի հատուածի մօտ կայ արմատացած սէր Մայր Հայրենիքի հանդէպ, ինչ որ մի քիչ կը նուազեցնէ վնասը:

    Իսկ անհասկացողութեան պատից աւելի, այս նիւթը կը վերաբերի անուղղամտութեան պատին: Գոնէ անգիտակցաբար, Հայաստանը լքող դասալիքներին համար ձեռնտու է, հաճելի է հաւատալը – եւ խանդավառօրէն տարածելը – թէ այդ երկիրը ահաւոր, աղետալի, անապրելի վիճակի մէջ է, եւ դեռ տեւաբար շարունակում է իյնալ անդունդի խորերը:

  4. Ալֆրեդ says:

    Իմ կարծիքով Հայաստանից գնացածներին 4 մասի կբաժանեի։1նրանք են ովքեր ուրախանում են լավ լուր լսելուց Հայաստանից և Հայաստան այցելելուց էլ հիմնականում դրական երևույթներն են տեսնում։2 նրանք են ովքեր բացասական լուր լսելով չէն ուրախանում, բայց արդարանում են որ դրա համար են երկրից գնացել։3 սրանք լրիվ անտարբերներն որոնց համար Հայաստանը մեռԾ երկւր է ու վերջ։Իսկ4 խումբը ամենաթունավուրված ու թշնամաբար տրամադրվածներն են ովքեր լավ լուրից ուղղակի կատաղում են,ամեն առավոտ արթնանում են վատ լուր լսելու ակնկալիքով և Հայաստան գալուց տեսնում են միայն վատը

  5. Ալֆրեդ says:

    Համաձայն չեմ որ նրանք սխալ իմֆորմացիա են ստանում, ուղղակի նրանք լսում են այն ինչ իրենց սրտով էմի մասը արդարանալու, մյուս մասն էլ ուրախանալու որ Հայաստանում չէն ապրում

  6. joradzadza says:

    Անհասկացողության պատի ամենամեծ քարը մենք դրեցինք` Հրանուշ Հակոբյանին սփյուռքի նախարար նշանակելով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031