Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեւոր բռնությունը ո՞րն է՝ երեխայի վրա խոսե՞լը, թե՞ կնոջ հետ բանավոր կոնֆլիկտը»

Դեկտեմբեր 14,2017 15:30

ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը համոզված է, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը Հայաստանին պարտադրված է Եվրոպայից: Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց այն: «Առավոտ»-ի հետ զրույցում նա հարցադրում է անում. «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ կինը կարող է հեռանալ ամուսնուց եւ ամիսներով ապրել ապաստարանում: Ընտանիքին դա նպաստո՞ւմ է, թե՞ ոչ: Օրինագծում կա «հոգեւոր բռնություն» հասկացությունը: Հոգեւոր բռնությունը ո՞րն է՝ երեխայի վրա խոսե՞լը, թե՞ կնոջ հետ բանավոր կոնֆլիկտը, որը չի կարող չլինել որեւէ ընտանիքում: Ցույց տվեք օրինագծի անհրաժեշտության հիմքը»:

Վարդան Խաչատրյանի խոսքով՝ պետք է ապացուցել, որ մինչեւ օրս, օրինակ, սպանություն կատարած կինը կամ ամուսինը չեն պատժվել, որ ընտանեկան բռնությունների թիվն ահագնացող մակարդակի է հասել, եւ նման օրինագիծն անհրաժեշտություն է: «Տեսնում ենք, չէ՞, որ չկա ապացույց»,- ասում է նա:

 

Կարդացեք 

Լուսանկարը՝ ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

13.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031