ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը համոզված է, որ եկեղեցին, պետությունը եւ իշխանությունը մրցակից չեն հայ ընտանիքին, որը սրբության սրբոց է. «Այդ ընտանիքն է պահպանել մնացած ամեն ինչը: Եթե հանկարծ ընտանիքը վնասվեց-քանդվեց, մեր ժողովրդի հետ ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ: Հայ ժողովրդի ինքնության եւ գոյության հիմքը բոլոր ժամանակներում եղել է ընտանիքը, որին վերաբերող որեւէ օրենք պետք է հազար անգամ կշռվի, նոր գործարկվի»:
«Առավոտի» հետ զրույցում խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի շուրջ` Վարդան Խաչատրյանը հայտնեց, որ համեմատություն է անցկացրել եւ արձանագրել, որ ընտանեկան բռնությունների քանակով մեր երկիրը բավականին զիջում է, օրինակ, Ֆրանսիային: Եթե Հայաստանում վերջին տարիներին մահվան ելքով ընտանեկան բռնությունների թիվը չի անցնում երկու տասնյակը, ապա այդ երկրում թիվը 450 եւ ավելի է:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
13.12..2017