Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին փոխարինել «Ինտերի» ֆուտբոլիստ Ժոաո Մարիուով:
Այս մասին գրում է Metro-ն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Մխիթարյանը երկար ժամանակ չի հայտնվում թիմի հիմնական կազմում:
Հունվարին մեկնարկող տրանսֆերային պատուհանի ժամանակ պորտուգալացի մասնագետը պատրաստվում է հրաժարվել Մխիթարյանից և նրա փոխարեն ակումբ հրավիրել 24-ամյա Ժոաո Մարիուին: Վերջինիս վաճառքից «Ինտերն» ակնկալում է ստանալ 45 մլն եվրո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ