Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում տղամարդը գնացքի տակ է ընկել ու մահացել. Երկաթուղու աշխատակիցը մանրամասներ է պատմում

Դեկտեմբեր 13,2017 22:35

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի Տարոն թաղամասի սկզբնամասում գտնվող կամրջի տակ՝ գնացքի գծերի վրա, տղամարդու մասնատված դի է հայտնաբերվել: Մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ս. Գեւորգյանն է: Վանաձոր երկաթուղային կայարանից, բեռնատար 3405 գնացքը Վանաձոր-Արջուտ երկաթուղային վազորդի 2558 կմ-ի պի կետ 9-ում վրաերթի է ենթարկել տղամարդուն:

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սխլեյանը Aravot.am-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ պատմեց. «Գնացքը գնալիս է եղել 60 կմ/ժ արագությամբ: Այդ մարդը քայլելիս է եղել գետի երկաթյա կամրջի վրա՝ գծերի մեջտեղից: Տղամարդը եղել է 2-րդ կարգի հաշմանդամ՝ թույլ լսողություն ունենալու պատճառով: Որտեղ դեպքը տեղի է ունեցել՝ վերեւն էլ ավտոկամուրջ է, եւ անցման տեղը շրջադարձային տեղ է, որ մեքենավարները չեն նկատել, որ կամուրջի վրա մարդ է գնում: Այդ կամրջի վրա, երկաթյա կամրջի եւ էլեկտավոզի կամրջի վրա, որ գնացքն անցնում է շատ մեծ աղմուկ է գալիս, մեքենավարը չէր էլ կարողանա լսել, որ խփել է մարդուն: Մեքենավարը, եթե այդ մարդուն տեսներ էլ, արգելակեր, միեւնույնն է գնացքը 800 մետրից 1 կմ իներցիայով կգնար: Գնացքը չի կարող կանգնել»:

Նշված գնացքը կազմված է եղել 38 վագոնից: Գնացքի 14 վագոնը բենզին տեղափոխելիս է եղել: Սա այս տարվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է, որից 2-ը՝ մահվան ելքով:

Նմանատիպ պատահարներից խուսափելու համար Ռաֆիկ Սխլեյանը եւս մեկ անգամ հորդորում է անցնել միայն սահմանված վայրերով. «Ես այս երկաթուղում աշխատում եմ արդեն 50 տարի: Մեր ժողովրդին հորդորում եմ, որպեսզի երկաթուղային կայարանների գծերի եւ վազորդային գծերին չմոտենան, անցնեն միայն հատուկ տեղով, զգոն լինեն: Գնացքների արագությունը երկաթուղու ենթակառուցվածքի առողջացման պատճառով 30 կմ/ժ արագությունից բարձրացել է 60-80 կմ/ ժ, առանձին վայրերում 100 կմ/ ժ արագությամբ է գնում գնացքը: Եթե այդ տարածքով գնացք է անցնելու, կանգնեն գծերից 3 մետր հեռու, երկկողմանի նայեն գնացք կա, թե ոչ, նոր միայն հատուկ նշանակված վայրերով, հետիոտնային կամուրջներով անցնեն: Երկաթուղային կայարանը հատուկ վտանգավոր զոնա է»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031