Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ Տոնոյանի գործով որոշում չի հրապարակվել. դատաքննությունը նորից կիրականացվի

Դեկտեմբեր 13,2017 20:10

ՀՀ Վարչական դատարանում այսօր պետք է հրապարակվեր քաղաքացիական ակտիվիստ, «Հայ կանանց ճակատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Գեղեցիկ Տոնոյանի գործով որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել տուգանքի տեսքով՝ գտնելով, որ Գեղեցիկ Տոնոյանը 2016թ. մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի կազմակերպված հավաքի ժամանակ խոչընդոտել է վերջինիս բնականոն ընթացքին, այնուհետեւ՝ չի կատարել ոստիկանի՝ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու մասին պահանջը:

Գեղեցիկ Տոնոյանի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանն Aravot.am-ին հայտնեց, որ այսօր դատարանի որոշում չի հրապարակվել, քանի որ դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը վերսկսելու մասին: «Դա նշանակում է, որ դատարանն անհրաժեշտ է համարել գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ պարզել եւ այդ հիմքով վերսկսել դատաքննությունը»,-նշեց փաստաբանը:

Հետաքրքրվեցինք՝ նոր փաստե՞ր են ի հայտ եկել: Տաթեւիկ Սիրադեղյանն ի պատասխան հայտնեց, որ դատարանի որոշման մեջ նման մանրամասներ նշված չեն, ուստի դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նոր հանգամանքներ կան: Առաջիկա նիստը նշանակվել է փետրվարի 19-ին՝ ժամը 10.15-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031