Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-հունական կապերի հետագա ամրապնդման հեռանկարները

Դեկտեմբեր 13,2017 19:44

Դեկտեմբերի 13-ին շարունակվեցին նախօրեին մեկնարկած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի բանակցությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը: Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորեցին հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը:

Արտգործնախարարներն անդրադարձան Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ, ինչպես նաև Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է շուրջ չորս տասյակ փաստաթուղթ ընդգրկող ամուր իրավապայմանագրային դաշտ, որը կարող է լավ հիմք հանդիսանալ հայ-հունական կապերի հետագա ամրապնդման համար: Կարևորվեց Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև իրավապայմանգրային դաշտի ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստն արդեն տեղի է ունեցել Աթենքում:

Հայաստանի և Հունաստանի արտգործանախարարները կարևորեցին նաև աշխարհասփյուռ մեծաքանակ հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցության հնարավորությունները և այս համատեքստում ընդգծեցին երկու երկրների արտգործնախարարությունների ակտիվ ներգրավվածությունը այս կապերի ամբողջական ներուժն ուսումնասիրելու գործում:

Կողմերը բարձր գնահատեցին նաև հայ-հունական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ փոխայցելությունները կարող են խթան հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսության համար, ինչպես նաև ամրապնդել խորհրդարնական միջազգային հարթակներում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հաջորդ տարի Հայաստանոմ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի օրակարգն ու նախապատրաստական աշխատանքները:

Անդրադարձ կատարվեց նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնմանը և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերին:

Հայաստան – Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում քննարկվեցին ՀՀ – ԵՄ ընդլայնվող հարաբերությունները, մտքեր փոխանակվեցին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ:

Քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր՝ այդ թվում Կիպրոսի ճգնաժամը, որի շուրջ նախարար Կոձիասը ներկայացրեց վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Այս համատեքստում Հունաստանի արտգործանախարարն իր երկրի անվերապահ աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը։

Նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, առկա հիմնահարցերի հանգուցալուծման ուղիների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը ստորագրեցին երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031