Դեկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենի հետ, որը հանդիսանում է Վրաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պեռնիցկին։
Դուայենը շնորհավորեց դեսպան Սադոյանին նշանակման առթիվ և մաղթեց բեղմնավոր գործունեություն։
Դեսպան Սադոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դուայենին ընդունելության համար և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում նրանք կունենան սերտ համագործակցություն։
Կողմերը մտքեր փոխանակեցին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից նախատեսված ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև հայ-չեխական երկկողմ հարաբերությունների մասին։
ՀՀ ԱԳՆ