Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոշմանեցինք». «Սասնա ծռեր»-ից երկուսը միայն լքեցին նիստերի դահլիճը

Դեկտեմբեր 13,2017 18:45

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալներն ընդհանուր հայտարարի չեկան առ այն, թե ցանկանո՞ւմ են ներկա լինել գործում առկա փաստաթղթերի հրապարակման փուլին:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ակնարկեց, որ ցանկացողները կարող են հեռանալ, բայց մնալը ողջունելի է, քանի որ կարեւոր դատավարական փուլում են: Դատախազներն էլ պնդեցին, որ ամբաստանյալների ներկայությունը պարտադիր է: Ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ չեն ցանկանում գնալ:

«Դե հիմա կարող եք գնալ»,-կրկին ասաց դատավորը, սակայն նիստերի դահլիճը լքեցին միայն Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» եւ Մխիթար Ավետիսյանը: «Փոշմանեցինք»,-տեղից ասաց Գագիկ Եղիազարյանը: Ապացույցների հետազոտումը կշարունակվի հաջորդ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031