Լրահոս
Օրվա լրահոսը

Գույք` Մեղրին ու Ագարակը գազիֆիկացնելու դիմաց

Դեկտեմբեր 13,2017 18:55

Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ համայնքները գազիֆիկացնելու համար կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կփոխհատուցի գույքով:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից, նշյալ քաղաքները գազիֆիկացնելու համար կառավարությունը 1 միլիարդ 279 միլիոն 169 հազար դրամ արժողությամբ անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի գազամատակարար ընկերությանը` «Գազպրոմ Արմենիա»-ին: Գույքը պատկանում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

«2013թ. օգոստոսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի եւ «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է Հանձնարարության պայմանագիր, համաձայն որի Պայմանագրով սահմանված պատվիրատուի պարտավորությունների կատարումը` բացառությամբ վճարումների իրականացումը եւ դրա հետ կապված այլ պարտավորությունների կատարումը, դրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա:

Ծրագրի շրջանակներում Մեղրի եւ Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 279 169 136 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը, անհրաժեշտ ենք համարում նշված գույքն՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին»,-ասված է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի` կառավարություն ներկայացրած նախագծում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031