Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ

Դեկտեմբեր 13,2017 18:35

Դեկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:

Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը նախարար Ամիր Հաթամիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ջերմ ողջույնները և իր գոհունակությունը հայտնեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ:

Նախարար Հաթամին, բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նշեց, որ հարևանների հետ կապերի ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, և ՀՀ անկախության 26 տարիների ընթացքում այդ կապերը միայն զարգացում են ապրել:

Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ դեսպան Թումանյանը բարձր գնահատեց ﬕջազգային իրավունքի հիման վրա հիﬓախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Դ

եսպան Թումանյանը կարևորեց նաև պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև մշտական կապի ստեղծման և խորհրդատվությունների անցկացման հանգամանքը:

Ի պատասխան նախարար Ամիր Հաթամին նշեց, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու նպատակով Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ կարևորելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատան անհրաժեշտությունը, որը բխում է բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանը ներկա էր նաև ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031