Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողը պահանջել և հափշտակել է դրամարկղում առկա զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ գումարը

Դեկտեմբեր 13,2017 18:06

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. նոյեմբերի 28-ին Փ. Մարտիրոսյանը` ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված վարկային կազմակերպության մասնաճյուղ, հարձակում գործել աշխատակցուհու վրա և զենքի գործադրմամբ, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել և հափշտակել է դրամարկղում առկա զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետև դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը` Փ. Մարտիրոսյանը աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիր քաղաքի պարեկապահակետային ծառայությունում, իսկ ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031