Ծառուկյանական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ափերից հանել է առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի «Ազատություն» ռադիոկայանով ասված այն միտքը, որ հայաստանցի մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը, ըստ հարցումների, մինչեւ 15 տարին լրանալը ունի սեռական հարաբերության փորձ: Նախարարը պետք է ապացուցի, որ իր հարցումները իրական են. «Բացառում եմ, որ այդպիսի վիճակագրություն իրականում լինի, որ Հայաստանում ապրող 15 տարին չլրացած աղջիկների 25 տոկոսը սեռական հարաբերության փորձ ունեցած լինի»:
Լեւոն Ալթունյանն, ըստ իրավաբան պատգամավորի, ըստ էության ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը անգործության է մատնված, որովհետեւ մինչեւ 15 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերությունն ինքնին քրեական հանցագործություն է նույնիսկ, եթե այն տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ. «Եթե 14 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն են ունենում, ոչ միայն աղջկա հետ, այլեւ տղայի հետ,անգամ իր համաձայնությամբ, ապա այդ համաձայնությունը իրավաբանական իմաստով նշանակություն չունի անձին պատասխանատվությունից ազատելու համար»:
Գեւորգ Պետրոսյանը հիշյալ հայտարարության դեմ ըմբոստանում է որպես ծնող եւ պատգամավոր: Եթե նույնիսկ դուստր էլ չունենար՝ Լեւոն Ալթունյանը պետք է պատասխան տա որպես քաղաքական պաշտոնյա. «Դա հանցագործության մասին հաղորդում է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մի կողմ թողնենք նախարարի հայտարարությունը՝ թողնելով իր խղճին:Հակառակ հարց՝ իսկ ինչով եւ ինչ կերպ պիտի,կամ կարող է ապացուցել պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը,որ Հայաստանում ապրող 15 տարին չլրացած աղջիկները կույս են:ԻՆՉՈՎ:(չիմանա՞նք):Թե՞ մտքին կա բոլորին …շարք կանգնեցնել…Ի դեպ,նախարարի դեպքում՝ նույնպես:Այնպես որ Գեւորգ Պետրոսյանը թող մնա «իր ափերի մեջ»,իսկ նախարարը թող պատասխանի եւ ապացուցի՝ եթե կա պատգամավորական հարցում:Կանչեք ԱԺ եւ փակ լսում կազմակերպեք: