Նախկինում հայտնել ենք, որ նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի ձին պոկելով վզին ամրացված թոկը՝ հայտնվել է Ոսկեպար-Կիրանց սահմանամերձ հատվածում, Կիրանց գյուղի վարչական տարածքում: Ձին սահմանագոտում ականի վրա պայթել է: Հնարավոր չի եղել վիրավոր ձին ականապատ դաշտից դուրս բերել:
Արտեմ Մանուչարյանն ասաց, որ ականի վրա պայթած ձիու համար ոչ մի կազմակերպություն կամ անհատ դրամական օգնություն չի ցուցաբերել, իր ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է վատթարացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ